Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան բոլորից քիչ կտուժի Թրամփի մաքսատուրքերի «սաստիկ փոթորկից»

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրն ավելի պակաս կազդվի «սաստիկ փոթորկից», որը, ըստ նրա, սպառնում է տասնյակ երկրների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «փոխադարձ» մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց հետո, ինչը սրում է համաշխարհային առևտրային պատերազմը, գրում է Daily Sabah-ը։

Նշենք, որ Թուրքիան այն երկրներից է, որի նկատմամբ ԱՄՆ-ն ամենացածր՝ 10% մաքսատուրքեր է սահմանել։

Էրդողանն ասել է, որ գլոբալ համակարգը «հիմնականորեն ճեղքվում է», և որ աշխարհն ականատես է լինում «ավելի պրոտեկցիոնիստական կառույցի վերելքին»։

«Ակնհայտ է, որ առևտրային պատերազմները, որոնք վերսկսվել են մաքսատուրքերի բարձրացման միջոցով, կունենան համաշխարհային հետևանքներ: Չափազանցություն չի լինի ասել, որ սաստիկ փոթորիկ է սպասվում, որը կազդի բոլորի վրա՝ մեծ ու փոքր»,- ասել է նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին։

Թուրքիան, որի երկաթի, պողպատի և ալյումինի արտահանումը տուժել է ԱՄՆ-ի ավելի վաղ մաքսատուրքերից, այժմ կարող է շահել, քանի որ այլ համաշխարհային առևտրականներ բախվում են նույնիսկ ավելի բարձր մաքսատուրքերի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ակնկալում որևէ բացասական ազդեցություն իր առևտրի, արտադրության և արտահանման վրա չորեքշաբթի ուժի մեջ մտած մաքսատուրքերի արդյունքում։

«Մենք կարծում ենք, որ շատ երկրներից ավելի հեշտ կհաղթահարենք այս շրջանը, քանի որ ցածր մաքսատուրքերից մեկն ունենք։ Աշխարհում լուրջ անորոշություն կա, բայց կա հզոր տնտեսական ծրագիր, որը լուսավորում է Թուրքիայի ուղին»,-հավելել է Էրդողանը։

Հիշեցնենք,որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Դոլանդ Թրամփի հետ մաքսատուրքերի հարցը քննարկելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի