Էրդողանի՝ ԱՄՆ այցի հաստատված ամսաթիվ դեռևս չկա

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր՝ ԱՄՆ այցի պլանները դեռևս վերջնական տեսքի չեն բերվել, այցի ամսաթիվը դեռևս հաստատված չէ։ Ստամբուլում լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել է, որ հստակ ժամանակը, թե երբ թուրքական կողմն աշխատանքային այցով կայցելի ԱՄՆ, դեռ որոշված ​​չէ, փոխանցում է Turkiye today-ը։

«Սակայն այդ ընթացքում և՛ իմ արտաքին գործերի նախարարը (Հաքան Ֆիդանը), և՛ առևտրի նախարարը (Օմեր Բոլաթը) կարող են հանդիպումներ կամ ճամփորդական ծրագրեր ունենալ՝ կապված ԱՄՆ-ի հետ։ Այդ այցերը կարող են ներառել քննարկումներ վերջերս բարձրացված  մաքսատուրքերի կարգավորման  շուրջ»,- հավելել է նա։

Էրդողանը հույս է հայտնել, որ «Թուրքիայի նկատմամբ իրենց դիտարկած դրական մոտեցումը կվերածվի կոնկրետ գործողությունների»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի