Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ շոշափելով մի շարք հարցեր, այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը: Թրամփի  նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո սա երկու երկրների նախագահների  առաջին պաշտոնական հեռախոսազրույցն է։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության  վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

«Հայտարարելով, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները պահանջում են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բոլոր հարցերի շուրջ խորհրդակցություններ՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է նախագահ Թրամփի վճռական և անմիջական նախաձեռնություններին՝ դադարեցնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, նաև ընդգծել, որ Թուրքիան պատերազմի սկզբից ձգտել է արդար և կայուն խաղաղության և կշարունակի դա անել»,- ասվում է թուրքական կողմի հաղորդագրության մեջ։

Էրդողանը նաև նշել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանն աջակցությունը՝ կայունությունը վերականգնելու, նոր վարչակազմի գործունեությունն ապահովելու և կարգավորմանը սատարելու համար։ Թուրքիայի նախագահը նաև ասել է՝ Անկարան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի ահաբեկչության դեմ պայքարում այնպիսի մոտեցմամբ, որը հաշվի կառնի Թուրքիայի շահերը նոր դարաշրջանում։ Էրդողանը նաև հավելել է, որ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկումը, F-16-ի գնման գործընթացի ավարտը և F-35 ծրագրին Թուրքիայի մուտքի ապահովումն անհրաժեշտ են պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման համար։

Հավելենք, որ Սպիտակ տունը երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի