Բանտից պահանջել է նկարել երեխայի մերկ ոտքերը և ինտիմ տեսանյութեր անել, ապա դրանք վաճառել Telegram-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Սկզբում առաջադրանք է ստացել նկարահանել իր անչափահաս երեխայի մերկ ոտքերը, ապա ժամանակի ընթացքում արդեն պահանջել են ուղարկել սեռական բնույթի տեսագրություններ, սպառնալիք է հնչել՝ հակառակ դեպքում ընտանիքի անդամները կմահանան։ Դաժան այս նկարագրությունը քրեական մի վարույթից է, որի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։

2024 թվականի հուլիսի 4-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 14 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական բռնությունների, որից վերջինը եղել է հունիսի 28-ին։ Կինը նշել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամուսինը ստիպողաբար իրեն թմրանյութ է տվել։

Հագուստի առևտրով զբաղվող կինը ֆեյսբուքյան էջին ստացել է նամակ, հեղինակը ներկայացել է որպես էքստրասենս։ Կինը մտածել է, որ նրա օգնությամբ կազատվի թմրամիջոցներից կախվածությունից։ Քննությամբ պարզվել է, որ էքստրասենս ներկայացածն իրականում քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ է։ Զուգահեռ նա կնոջը նաև խորհուրդ է տալիս շփվել հոգեբանի հետ, որի ֆեյսբուքյան էջն ինքն է խորհուրդ տալիս։ Պարզվել է, որ երկու էջն էլ դատապարտյալն է կառավարել։

Դատապարտյալը սկսել է երկակի խաղ խաղալ․ մի դեպքում որպես հոգեբան ներկայանալով՝ սկսել է գումար, սնունդ, հեռախոս ուղարկել կնոջը, մյուս դեպքում՝ էքստրասենսի անվան տակ՝ սպառնալ։ Ամուսինը պատահաբար գտել է դատապարտյալի նվիրած հեռախոսը, որտեղ մեծ թվով մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութեր են եղել։ Սարթֆոն է հայտնաբերվել նաև դատապարտյալի մոտ։

Գործով տուժել են 7 անչափահաս և մանկահասակ երեխաներ։ Այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել 4 անձ։ Factor TV-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը դատապարտյալն է, մյուս երկուսը՝ ամուսինները, ևս մեկը՝ տուժող  երեխաներից մեկի մայրը։ Այս պատմությունը դեռևս 2023 թվականին մեծ աղմուկ բարձրացրած՝ մոր կողմից երեխաներին ֆիզիկական բռնության և նվաստացման ենթարկելու տեսանյութին առնչվող քրեական գործի շարունակությունն է․ մեղադրյալի աթոռին նույն անձն է։

Դեռևս 2 տարի առաջ դատապարտյալի թիրախում հայտնվել էին Աննա Ա․-ն և նրա մանկահասակ երեխաները։ 2023 թվականի օգոստոսին համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մայրը երկու երեխաներին ստիպում սեռական ոտնձգություն իրականացնել իր մյուս երեխայի նկատմամբ։ Քրեական գործն այս պահին դատարանում հիմնական դատալսումների փուլում է։ Ընտանիքի հայրը՝ Թաթուլ Մ․-ն այս դեպքից ամիսներ առաջ ճաղերի հետևում էր հայտնվել անչափահաս երկու դուստրերին բռնաբարելու մեղադրանքով։ Աննան նույնպես կալանավորվել էր, իսկ երեխաները հայտնվել էին աջակցման կենտրոնում․ դեպքից գրեթե 2 տարի անց նրանք շարունակում են մնալ այնտեղ։

Ուշագրավ է, որ թեև շատ հազվադեպ, բայց երեխաների և կալանքի տակ գտնվող մոր միջև կապը պահպանվում է, սակայն մինչ օրս հարազատներից որևէ մեկը չի այցելել նրանց։

Դաժան իրադարձություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել երեխաների վրա․ կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը նշում է՝ այսօր երեխաները տարբեր կերպ են արձագանքում կատարվածին։

Թեև չենք կարող ասել, որ նմանօրինակ դեպքեր, մանավանդ՝ սեփական երեխաների նկատմամբ, հաճախակի են արձանագրվում Հայաստանում, բայց կան սեռական շահագործման և ֆիզիկական, հոգեբանական բռնության ենթարկված երեխաներ։

Ըստ Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման՝ միայն 2024 թվականին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ դատարան ուղարկված վարույթներից 128 մեղադրյալից 41-ի դեպքում մեղադրյալը հանդիսացել է երեխայի ընտանիքի անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան