Լաթաքիա քաղաքի հարավում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով Առնվազն 4 մարդ է զոհվել, 14-ը ՝ վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria-TV հեռուստաալիքը։ Տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները նշել են, որ պայթյունի պատճառը եղել է էր-Ռամլ թաղամասի 4 հարկանի շենքի մոտակայքում մեծ տրամաչափի չպայթած արկի դետոնացիան: Լաթաքիայի նահանգապետ Մուհամեդ Օսմանն իր …

