Մոսկվայի դատարանը դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել նրանց նկատմամբ բռնության մեջ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել սեփական դուստրերի նկատմամբ բռնության գործով, գրում է Meduza-ն։

Հաղորդվում է, որ դատարանը դադարեցրել է քրեական հետապնդումը՝ մեղադրյալի մահվան պատճառով։

«Մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ վերականգնողական հիմքերով»,- ասվում է որոշման մեջ։

Որոշման հրապարակման ժամանակ Խաչատուրյանի երկու դուստրերը դատարանի դահլիճում են եղել։

Հավելենք, որ Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները ձերբակալվել էին 2018 թվականի հուլիսին Մոսկվայում՝ իրենց 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով։ Ձերբակալման պահին նրանք 17, 18 և 19 տարեկան էին։ Աղջիկները խոստովանական ցուցմունք էին տվել ու պատմել, որ հայրը տարիներ շարունակ բռնություն է գործադրել նրանց նկատմամբ, այդ թվում՝ սեռական։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել նախնական համաձայնությամբ կատարված սպանության համար։ Պաշտպանական կողմը պնդում է, որ նրանք գործել են ինքնապաշտպանության նպատակով։ Քույրերի դեմ գործերը հասել էին դատարան, բայց հետո վերադարձվել դատախազություն։

Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել 2021 թվականին։ Նա մեղադրվում էր սեռական ոտնձգության և խոշտանգումների մեջ։ Ավելի ուշ հետաքննությունը խստացրել էր Խաչատուրյանի գործով մեղադրանքը՝ ավելացնելով սեփական դուստրերի առողջությանը ծանր վնաս հասցնելու և նրանց ընկերուհուն ուղարկված պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքները։ Խաչատուրյան քույրերը, ինչպես նաև նրանց ընկերուհին, այս գործով ճանաչվել են տուժողներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի