Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին «Վեստի»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։ «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ այնպես, ինչպես աշխատել ենք, կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքին համապատասխան», – ասել է նա։ Անդրադառնալով Հայաստանի Ռուսաստանի հետ երկաթուղային գործընկերությունից հրաժարվելու հավանականւթյանը՝ …

