«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ  բաց  են երկխոսելու։ Այս մասին Իզվեստիային  տված մեկնաբանությունում հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզերովը, գրում է news.ru-ն։

Նա ընդգծել , թե «Ռուսական երկաթուղիներ»-ը մշտական ​​կապի մեջ են  հայ գործընկերների հետ և հետևողական է համաձայնագրի բոլոր դրույթների կատարման հարցում։

Նշենք, րո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստանում գործող առանձին իրավաբանական անձ է և «Ռուսական երկաթուղիներ» (РЖД) ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, որը 2008 թվականից իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։

«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում ենք և ուրվագծում կոնկրետ գործողություններ։ Մեր հայ գործընկերները մեզ տարբեր հարցեր են տալիս։ Մենք բաց ենք երկխոսության համար», – հայտարարել է  Բելոզերովը ու հավելել․ «Մենք միանշանակ բարյացակամ  ենք արձագանքում հայկական կողմի բոլոր առաջարկներին։ Իսկ քաղաքականությունը ոլորտի մասնագետների գործը չէ։ Մենք հարցերին նայում ենք պայմանագրի տեսանկյունից։ Պայմանագրում հստակ ամրագրված են բոլոր պայմանները՝ դադարեցման, լուծարման, ճշգրտումների, զարգացման և երկարաձգման վերաբերյալ։ Այս բոլոր հարցերը մանրամասնորեն սահմանված են պայմանագրում, և մենք խստորեն պահպանելու ենք այդ դրույթները»։

Պայմանագրի՝ Հայաստանի կողմից դրույթների կատարման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Բելոզերովը նշել է, որ «պայմանագրում կան տարբեր նրբություններ, որոնք ճշգրտման կարիք ունեն»։

«Ես բոլոր գործողությունները նախևառաջ կդիտարկեի որպես պայմանագրի շրջանակում քննարկումների բնականոն գործընթաց։ Մնացած բոլոր հայտարարությունները, որոնք կարդում ենք, ինչպես նաև ստացվող դիմումները, որոնց արձագանքում ենք, բացառապես ստորագրված պայմանագրային պարտավորությունների շրջանակում են։ Ինչ վերաբերում է որևէ լրացուցիչ որոշման՝ «Ռուսական երկաթուղիները» 100 տոկոսով պատկանում է պետությանը, հետևաբար համապատասխան որոշումներ կարող են ընդունվել կառավարությունների մակարդակով։ Իսկ ցանկացած որոշում, որը մենք՝ որպես կազմակերպություն, պետք է իրականացնենք, անպայման կկատարենք»,- պարզաբանել է հոլդինգի ղեկավարը։

Բացի այդ՝  Բելոզերովը Վեստիին ասել է, որ  «Ռուսական երկաթուղիները»  արձանագրել են Հայաստանի հետ բեռնափոխադրումների ծավալների աճ, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով։

«Բեռնափոխադրումների ծավալն աճում է, այդ թվում՝ ռուսական բեռները Ադրբեջանի տարածքով  գնում են դեպի Հայաստան։ Եթե նախկինում սա փակ համակարգ էր, ապա այսօր լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել հենց Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Այդ թվում՝ Ռուսաստանից մեծ ծավալով բեռներ են գնում։ Բեռների ավանդական տեսականին է՝ նավթամթերք, հացահատիկ, փայտանյութ և մետաղ», – ասել է նա։

Բելոզերովը նաև  նշել է, որ հոլդինգը կոնցեսիայի «լավ ու բարյացակամ մասնակից է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ անդրադառնալով Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և պետք է ծառայի Հայաստանի շահերին։ «Վճռականորեն ասում եմ՝ երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ իր շահերին համապատասխան գործող և արդյունավետ երկաթուղային համակարգ։

Նա նաև ռուսական կողմին խնդրել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի։ «Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումների փուլում ենք։ Այժմ կա հնարավորություն 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու, և դա լավ հնարավորություն է։ Այդ փաթեթի մեջ կարող են լինել կոմպոնենտներ, որոնք ՌԴ-ի շահերի տեսակետից ավելի բարենպաստ միջավայր կձևավորեն»,- նշել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի