Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Խորհրդարանում Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարց բարձրացրեց երկաթուղային ենթակառուցվածքների, կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխությունների և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի տնտեսական հաշվարկների վերաբերյալ։ 

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր կձեռնարկի Հայաստանը, եթե ռուսական կողմը մերժի կոնցեսիոն կառավարումը վերանայելու առաջարկը։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկաթուղին Հայաստանի Հանրապետության անքակտելի սեփականությունն է, և երկիրն այն տնօրինելու է իր շահերին համապատասխան։

«Հայաստանի Հանրապետության երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Սեփականությունը նշանակում է, որ մենք կարող ենք դա տնօրինել այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Մենք հիմա ասել ենք, թե ինչպես ենք ուզում տնօրինել, և կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք առաջարկում ենք բարեկամական լուծում և պետք է հասնենք լուծման։ Եթե պարզվի, որ չկա ոչ մի տարբերակ, մենք կգնանք իրավական ճանապարհով։ Մենք մեր պատմական հնարավորությունը հանուն ինչի՞ պետք է զոհաբերենք»,- ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով նախագծերի տնտեսական հաշվարկներին և հայկական շահին՝ Փաշինյանը նշեց, որ տեխնիկատնտեսական հաշվարկները երկարատև գործընթաց են, իսկ գլխավոր նպատակը այլընտրանքային ուղիների ստեղծումն է։ 

«Մեր ժողովրդի շահն այն է, որ «Վերին Լարս» ասելիս խանդաղատանքի դոզան մի քիչ իջնի, ունենանք այլընտրանքներ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան