Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին

Լուրեր

21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Բոլորը

Հայաստանը չի պատրաստվում բաց թողնել արևելք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ դառնալու հնարավորությունը, իսկ այդ նպատակով պետք է լուծվի Հայաստանի գործող երկաթուղային ցանցի կառավարման հարցը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի առջև ապաշրջափակման գործընթացի շրջանակում պատմական հնարավորություն է բացվում՝ դառնալու արևելք-արևմուտք փոխադրումների առանցքային օղակ։

«Հայաստանի Հանրապետությունը իրեն չի կարող թույլ տալ այս հնարավորությունը բաց թողնել։ Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք իրացնելու ենք այդ հնարավորությունը»,- ասել է Միրզոյանը։

Խնդիրներից մեկը, ըստ նախարարի, Հայաստանի գործող երկաթուղային ցանցի կառավարման հարցն է։ Այն գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո, ինչը, ըստ Միրզոյանի, որոշ գործընկերների համար ռիսկեր է ստեղծում՝ միջազգային փոխադրումների համակարգում Հայաստանի երկաթուղուց օգտվելու տեսանկյունից։ Նախարարը նշել է նաև, որ գործող երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի, իսկ ռուսական կողմը անհրաժեշտ ներդրումներ իրականացնելու պատրաստակամություն առայժմ չի ցուցաբերել։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը ռուսական կողմին առաջարկել է կոնցեսիոն իրավունքները վաճառել Հայաստանին կամ երրորդ երկրի, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի համար։

«Առաջարկում ենք վաճառել իրենց իրավունքները, որպեսզի իրենք հետո տուժված դուրս չգան այս պատմությունից։ Վաճառել մեզ կամ որևէ երրորդ երկրի, որին և՛ մենք, և՛ իրենք ընդունելի կհամարենք»,- ասել է նա։

Նախարարը որպես հնարավոր տարբերակ նշել է նաև Ղազախստանը։

«Կլինի Ղազախստանը, կքննարկենք ղազախական երկաթուղիների մեզ տրվելիք հնարավոր՝ կառավարման առումով և ներդրումների առումով հնարավորությունները։ Կլինի X երկիր, կքննարկենք միասին X երկիրը»,- ասել է Միրզոյանը։

Նա հայկական կողմի առաջարկը բնորոշեց որպես բարեկամական քայլ՝ ընդգծելով, որ Երևանը չի ցանկանում ոտնահարել Ռուսաստանի շահերը, սակայն միևնույն ժամանակ պետք է լուծում գտնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը միջազգային հաղորդակցություններին ինտեգրելու համար։

Միրզոյանի գնահատմամբ՝ ռուսական կողմի առաջին արձագանքը եղել է որոշակիորեն սառը, սակայն վերջնական մերժում չի եղել։

Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում երկաթուղային այն հատվածներին, որոնք պետք է վերագործարկվեն տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման դեպքում։

Նրա խոսքով՝ պետք է վերականգնվի Գյումրի-Կարս երկաթուղային կապը, ինչպես նաև Երասխի հատվածը, որը կարող է կարևոր նշանակություն ունենալ տարածաշրջանային փոխադրումների համար։

«Ախուրիկ-Գյումրի-Կարս երկաթուղին պետք է վերագործարկվի»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Գյումրի-Կարս և Երասխի հատվածներում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքները ներկայումս փաստացի բացակայում են, ուստի դրանք պարզապես վերանորոգելու փոխարեն անհրաժեշտ է կառուցել։

Միրզոյանի խոսքով՝ եթե այդ ենթակառուցվածքները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո, տրամաբանական է ակնկալել, որ ընկերությունը պետք է մասնակցի անհրաժեշտ ներդրումներին։

«Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ վերջին օրերին հայկական կողմը ՀԿԵ-ից ազդակ է ստացել, որ պատրաստ են քննարկել ներդրումների և պարտավորությունների հետ կապված մանրամասները։

«Իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները՝ ով ինչքան է ներդնում, չգիտեմ՝ ով ոնց և այլն։ Կարող ենք ասել, որ դա մերժում չի, քանի որ ասում են՝ եկեք հասկանանք ոնց ենք դա անում»,- աել է Միրզոյանը։

Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային փոխկապակցվածության համար Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների և միջազգային գործընկերների համար։

Նա նշել է, որ Թուրքիայից Հայաստան բեռների տեղափոխման համար արդեն քննարկվում են այլընտրանքային երթուղիներ, այդ թվում՝ Կարս-Ախալքալաք ուղղությամբ, սակայն Հայաստանի համար առավել արդյունավետ կլիներ ավելի կարճ՝ անմիջական երկաթուղային կապի վերագործարկումը։

Արփի Հակոբյան