Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ իրավապահ կառույցը նախ հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել, ապա մեկ ժամ էլ չանցած հայտնեց ձերբակալման մասին։

Ըստ ՔԿ-ի՝ քննչական գործողություններ են իրականացվել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Դատախազությունը հայտնել է, որ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։

Նրան, մասնավորապես, վերագրվում է «Պրոգրես Արմենիա» և «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունների տնօրեն Սամվել Մայրապետյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և դրա դիմաց գույք ձեռք բերելը։

Նա, ի թիվս այլնի, մեղադրվում է նաև «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում 174 միլիոն 581 հազար դրամի վատնում կատարելու մեջ։

Քրեական հետապնդումը վերաբերում է նաև Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժողությամբ գույքի ապօրինի օտարման ենթադրյալ սխեմային, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով փողերի լվացմանը։

Դատախազությունից նաև տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին ստացվել են Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները։

Փորձաքննությունների եզրակացությամբ արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է գնահատվել ՄՌՏ հետազոտությունից հետո։ Նշվում է, որ նա հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից։

Ըստ փորձագետների՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում անհրաժեշտ վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի մասնագիտացված բժշկական հաստատություններում, որտեղ առկա են անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու մասնագետները։
Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ նաև արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթի շրջանակում նրա մասնակցությանը վարութային գործողություններին։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել դեռևս 2021-2022 թվականներին։ Դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված շուրջ 25 անձանցից պահանջվում է բռնագանձել 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևանում, 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնակցություններ, ինչպես նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։ Գույքի ցանկում ներառվել էր նաև Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող առանձնատունը։ Դրա բռնագանձման վերաբերյալ ԱՄՆ-ում առանձին դատական գործընթաց էր իրականացվել։ 2024 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր գույքի բռնագանձման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին։

Ուշագրավ է, որ օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Factor TV-ի հարցին պատասխանելով, նշել էր. «Ո՞նց ա լինում, որ մի հատ խեղճուկրակի բռնում, տանում են քսան տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ո՞նց։ Ձրի՞։ Ոնց ա լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում ա, դատավորը լկտիաբար էնքան դատը հետաձգում ա, որ ինքը թոշակի գնա, որ էդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Ձրի՞: Լո՞ւրջ եք ասում»:

Ստացվում է, որ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է հարուցվել Փաշինյանի այս հայտարարությունից հետո։

Փաշինյանը նաև ընդգծել էր, որ պետք է ստուգվեն ոչ միայն Գագիկ Խաչատրյանի, այլև նրա ընտանիքի անդամների և հարազատների հնարավոր կապերն ու ունեցվածքը.

«Բոլորի հետևից գնալու ենք։ Բոլորի հետևից պետք է գնանք։ Բոլորի հետևից։ Իրենց, իրենց զոքանչների, քենիների, աներձագների, բոլորի հետևից գնալու ենք։ Պիտի բացատրություն տան՝ ինչո՞ւ են հանցագործները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ազատության մեջ։ Ինչո՞ւ։ Ե՞ս եմ ասել, որ ազատության մեջ պետք է լինեն։ Ժողովուրդը կասկածում ա, թե ես իրենց հետ կուլիսային գործարքների մեջ եմ »։

Արփի Հակոբյան