Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քննարկման ընթացքում մատնանշեց բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման և իրավունքների պաշտպանության 5 առանցքային խնդիրները։ Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ առաջնային խնդիրը կարգավիճակն է: …

