Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնել է Մայքլ Օ’Նիլին Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակելու մասին։

«Նշանակման մասին որոշումը կայացվել է ՀԲՖ գործադիր կոմիտեի նիստում։ Գործկոմի անդամներին ներկայացվել են Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման՝ Մայքլ Օ’Նիլի առաջարկած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկումից հետո գործկոմի անդամները միաձայն հաստատել են նրա նշանակումը։

Մայքլ Օ’Նիլն ԱՄՆ-ում աղջիկների բասկետբոլի մարզչական աշխատանքի փորձ ունի, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձ կառավարման, ձեռներեցության և կազմակերպությունների զարգացման ոլորտներում։

Նոր պաշտոնում Օ’Նիլը սերտորեն համագործակցելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ՝ մշակելու և իրականացնելու կանանց բասկետբոլի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, որն ընդգրկելու է բոլոր մակարդակները՝ մասսայական և մանկապատանեկան բասկետբոլից մինչև պատանեկան և մեծահասակների ազգային հավաքականներ։

Նրա պարտականությունների շրջանակում են լինելու Հայաստանում և հայկական սփյուռքում մարզիչների ու բասկետբոլիստուհիների բացահայտման և ներգրավման աշխատանքներին աջակցելը, ազգային հավաքականների կառուցվածքի ամրապնդումը, միջազգային համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հայաստանում կանանց բասկետբոլի կայուն զարգացմանը նպաստելը։

Օ’Նիլը կդառնա ծրագրի առաջին գլխավոր մենեջերը։ Նրա պաշտոնավարման նախնական ժամկետը երկու տարի է՝ սկսած 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նա ծրագիրը կղեկավարի մինչև 2028 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունները»,- նշված է ՀԲՖ հայտարարության մեջ: