Հայկական բուսական մթերքի ու ձկնամթերքի՝ ԵՄ շուկա արտահանման պահանջներն են քննարկում Երևանում

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Երևանում մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում անցկացվող քառօրյա վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը։ Քննարկվում են բուսական մթերքի և ձկնամթերքի՝ ԵՄ շուկա արտահանման պահանջները, պաշտոնական վերահսկողության համակարգերը, ինչպես նաև փաթեթավորման, մակնշման, հետագծելիության և արտահանման փաստաթղթերի հետ կապված հարցերը։

ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։

Այս տարվա հուլիսին անցկացված TAIEX-ի առաջին փորձագիտական առաքելության ընթացքում ՍԱՏՄ մասնագետները հնարավորություն ունեցան միջազգային փորձագետների հետ քննարկելու շուտ փչացող ապրանքների կառավարման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, փոխադրման և հետագծելիության ապահովման հետ կապված խնդիրները։

Այս փուլում արդեն առավել նպատակային ուղղություն է բուսական մթերքները և ձկնամթերքը Եվրոպական միության շուկա արտահանելու պահանջների և պաշտոնական վերահսկողության համակարգերի ուսումնասիրությունը։An image
Քառօրյա դասընթացների ժամանակ բանախոսները կանդրադառնան ԵՄ բուսասանիտարական պահանջներին, սննդամթերքի անվտանգության, փաթեթավորման ու մակնշման հարցերին, պահպանման և փոխադրման պայմաններին, արտադրանքի հետագծելիության ապահովմանն ու սահմանային վերահսկողության ընթացակարգերին։

Հատկապես կարևոր են արտահանման փաստաթղթերի և TRACES համակարգի վերաբերյալ նախատեսված աշխատանքը, մասնավորապես՝ ձկնամթերքի համար կենդանիների առողջության հավաստագրերի և թարմ մրգերի ու բանջարեղենի համար բուսասանիտարական հավաստագրերի հետ կապված գործնական հարցերի քննարկումը։

Այս դասընթացը հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ եվրոպական փորձին, այլև ստանալ այդ փորձը Հայաստանի պայմաններում հնարավորինս արդյունավետ կիրառելու գիտելիքներ՝ նպաստելով հայ մասնագետների կարողությունների զարգացմանը, ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանելու մեր պատրաստվածության բարձրացմանը և հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։