Ուկրաինայի կառավարության շենքը Կիևում առաջին անգամ՝ Ռուսաստանի ագրեսիայի մեկնարկից ի վեր, տուժել է թշնամական հարձակման հետևանքով։ Այս մասին սեպտեմբերի 7-ին կիրակի օրը Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են հրդեհի հետևանքները՝ առաջացած ռուսական խոցված անօդաչուի ընկնելու հետևանքով՝ կառավարության շենքի վերին հարկերում։ Ավելի ուշ Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը պարզաբանել …

