Արմավիրի նախկին փոխմարզպետ, այժմ Մեծամորի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Խաչատրյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ: Factor.am-ն այս մասին տեղեկացավ կառավարության նիստի օրակարգից: Վահրամ Խաչատրյանը Մեծամորի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից: Նա եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2018-ի հեղափոխության օրերին է հայտարարել, որ դադարեցնում է անդամակցությունը: Նշենք, որ Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը, …

