Ապօրինի փայտանյութի ու սևահողի տեղափոխում, մթնոլորտային օդի աղտոտում․ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են ապօրինի փայտանյութի, հողի բերրի շերտի տեղափոխման, օդի աղտոտման դեպքեր։

«Մասնավորապես՝

Արմավիրի մ․ Ոսկեհատ գյուղում Հ.Չ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով փորձել է ապօրինի տեղափոխել «Հաճարենի» տեսակի 3,7խմ շինափայտ, որը քողարկված է եղել փայտածուխով։
Գեղարքունիքի մ․ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Ա.Պ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով ապօրինի տեղափոխել է 5,35խմ փայտանյութ (շինափայտ)։


Նույն ավտոճանապարհին Գ.Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է 22խմ շինափայտ, որը քողարկված է եղել վառելափայտով։

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր դեպքերով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։

Կոտայքի մ. Երևան-Սևան մայրուղում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 4 դեպք․

Քաղաքացի Գ.Ա.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի թափքում՝ 8խմ, Ն.Մ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարում՝ 4խմ, Հ.Խ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում՝ 5խմ, Ն.Մ.-ի վարած «Իվեկո» մակնիշի բեռնատարում՝ 12խմ։

Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

Ապօրինի դուրս բերված սևահողը սահմանված կարգի համաձայն հանձնվել է համայնքներին։

Արմավիրի մարզում 9, Արագածոտնում 3 բեռնատարի վարորդ խախտել է մթնոլորտային օդի պահպանության կանոնները։

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

Միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։