Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվում են ավտոբուսում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։ Պաշտպանության կողմը հանդես է գալիս եզրափակիչ ելույթներով: Դատական նիստին ներկա չէ տուժող Հակոբ Ասլանյանը: