Գերմանիայի նախկին արտգործնախարար Անալենա Բերբոքն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ։ Նրա թեկնածությունը պաշտպանել են 193 երկրներից 167-ը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարի պաշտոնը համարվում է արարողակարգային, իսկ Բերբոքի հաստատման համար գաղտնի քվեարկությունը դիտարկվել է որպես ձևականություն: Գերմանական DPA գործակալության տվյալներով՝ դրա անցկացման մասին պնդել է Ռուսաստանը։ Բերբոքը միակ թեկնածուն էր։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը …

