Սննդային թունավորմամբ Արմավիրի ԲԿ դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է․ առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է:
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրում 12 քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է բուժօգնության։