Բայրամովը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Միջին միջանցքի զարգացումը

Լուրեր

03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ Միջին միջանցքի հարցով հավաստագրված առևտրային առաքելության ներկայացուցիչներին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նշվել է այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների, ինչպես նաև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած քննարկումների և ստորագրված փաստաթղթերի «պատմական նշանակությունը»։

Ընդգծվել է, որ այդ համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև լայն հեռանկարներ են բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել նախագծի կարևորության վրա, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը։

Տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Միջին միջանցքի վերականգնման և ակտիվացմանն ուղղված երկարաժամկետ ջանքերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ ջանքերն իրականացվում են այնպիսի կոնկրետ նախագծերի միջոցով, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգիստը և Ալաթի ազատ տնտեսական գոտին։

Գոհունակությամբ նշվել է Ադրբեջանի և Կասպից ծովի արևելյան ափին գտնվող գործընկեր պետությունների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի «բարեկամ և եղբայրական երկրների միջև ռազմավարական կապերի առկայությունը»։ Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ կարևոր դեր է խաղացել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և նշվել, որ այսօր Ադրբեջանից բնական գազ ստացող երկրների թիվը հասել է 14-ի։

Նաև տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից գործընկեր երկրների հետ համատեղ իրականացվող լայնածավալ աշխատանքներին՝ վերականգնվող էներգիայի ռեսուրսների զարգացման և դրանք Եվրոպա փոխանցելու ուղղությամբ։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոնկրետ նախագծերի կարևորությանը, ինչպիսին է Սևծովյան էներգետիկ ստորջրյա մալուխի կառուցումը։

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ ամերիկյան պատվիրակությունն այսօր հանդիպումներ կունենա նաև «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի և թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Վաղվա օրակարգում են հանդիպումը Ադրբեջանի Կասպյան նավագնացության ընկերությունում և բանակցությունները Պետական ​​մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովի հետ։

Ադրբեջանից հետո ԱՄՆ  պատվիրակությունը մեկնելու է Վրաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի