ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան …

