Ռուսական դրոնից տուժել է Ուկրաինայի կառավարության շենքը

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

Ուկրաինայի կառավարության շենքը Կիևում առաջին անգամ՝ Ռուսաստանի ագրեսիայի մեկնարկից ի վեր, տուժել է թշնամական հարձակման հետևանքով։ Այս մասին սեպտեմբերի 7-ին կիրակի օրը Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են հրդեհի հետևանքները՝ առաջացած ռուսական խոցված անօդաչուի ընկնելու հետևանքով՝ կառավարության շենքի վերին հարկերում։ Ավելի ուշ Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը պարզաբանել է, որ շենքի վերին հարկում գտնվում են վարչապետի աշխատասենյակը և Ուկրաինայի կառավարության նիստերի դահլիճը։

Կառավարության շենքում բռնկված հրդեհը մարվում է ուղղաթիռի միջոցով։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ում հայտնել է նաև Ռուսաստանի օդային հարձակման այլ հետևանքների մասին։ Նրա տվյալներով՝ ավիահարձակման զոհ է դարձել երեք մարդ․ Սվյատոշինսկի շրջանում զոհվել են երիտասարդ կին և մինչև մեկ տարեկան երեխա, իսկ Դառնիցկի շրջանում ապաստարանում մահացել է տարեց կին։

Հրապարակման պահին հայտնի էր նաև 17 վիրավորի մասին՝ ռուսական օդային հարձակման հետևանքով։ Նրանցից յոթը, Կլիչկոյի տեղեկացմամբ, հոսպիտալացվել են։ Սվյատոշինսկի շրջանում խոցված անօդաչուի բեկորները ընկել են մանկապարտեզի մոտ գտնվող բաց տարածքում։

Ռուսական հարձակումների հետևանքների մասին հայտնել են նաև Ուկրաինայի այլ քաղաքների և շրջանների իշխանությունները։

Կրեմենչուգի քաղաքապետ Վիտալի Մալեցկին Telegram-ում տեղեկացրել է Դնեպրի վրա գտնվող կամրջի վնասման մասին։

«Այժմ սպասում ենք մասնագետների եզրակացությանը՝ վնասների ծավալի և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ։ Ներկայում կամրջով երթևեկությունը փակ է»,-նշել է նա։ Մալեցկու տվյալներով՝ հարձակման հետևանքով քաղաքում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման մասնակի խափանում։

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն էլ հայտնել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակարանային շենքերի վնասման մասին։

«Քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ բազմահարկ շինություններում»,-նշել է նա։