Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Պորտուգալիայի դեմ խաղում
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Պորտուգալիայի դեմ խաղում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Ավագյան, Փիլոյան, Հարությունյան, Մուրադյան, Տիկնիզյան, Կ. Հովհաննիսյան, Իվու, Սպերցյան, Բիչախչյան, Բարսեղյան, Զելարայան:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի այսօր՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
