Ռուսաստանը գրանցել է քաղաքացիական ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի առաջին բախումը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն, փոխանցում է Meduza-ն։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Կամչատկայում, երբ Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության կողմից շահագործվող Ան-26 ինքնաթիռը Պետրոպավլովսկից դեպի Տիլիչկի կանոնավոր չվերթ էր իրականացնում։ Վայրէջքից հետո օդանավակայանի տեխնիկները ինքնաթիռում հայտնաբերել են 11 սանտիմետր խորությամբ փոս։ Սկզբում անձնակազմը ենթադրել …

