Ուկրաինան հայտնել է ռուսական Սու-34 ռմբակոծիչի խոցման և Ղրիմում երկու Ան-26 ինքնաթիռի ոչնչացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Զապորոժիեի շրջանում խոցել են ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ, փոխանցում է Current time-ը։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռն ընկել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում:

«Հայտնի է, որ ինքնաթիռն ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Զապորոժիե քաղաքի վրա՝ օգտագործելով ուղղորդվող ավիառումբեր»,- ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի  հրամանատարության հայտարարության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ռուսական ուժերը հաճախակի են ինքնաթիռներ օգտագործում Զապորոժիե շրջանին հարվածներ հասցնելու համար: Սեպտեմբերի լույս 23-ի գիշերը ռուսական ուժերն ավիառումբ էին նետել Զապորոժիեի վրա, որի հետևանքով վնասվել էին  բնակելի շենքեր և զոհվել էր  մեկ մարդ:

Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաղորդում է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում երկու Ան-26 ինքնաթիռի և ափամերձ ռադիոլոկացիոն կայանների ոչնչացման մասին։

«Թերակղզում Ուկրաինայի ռազմական հետախուզության հատուկ նշանակության ուժերն այրել են ռուս երկու Ան-26 տրանսպորտային ինքնաթիռ, ինչպես նաև հարվածել թշնամու մակերևութային ռադիոտեղորոշիչ կայանը և ափամերձ МР-10М1 “Мыс М1” կայանը»,- ասվում է ուկրաինական հետախուզության մամուլի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ուկրաինական կողմի տարածած այս տեղեկությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի