ՌԴ-ում քաղաքացիական օդանավի և ԱԹՍ-ի բախման առաջին դեպքն է տեղի ունեցել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանը գրանցել է քաղաքացիական ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի առաջին բախումը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն, փոխանցում է Meduza-ն։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Կամչատկայում, երբ Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության կողմից շահագործվող Ան-26 ինքնաթիռը Պետրոպավլովսկից դեպի Տիլիչկի կանոնավոր չվերթ էր իրականացնում։

Վայրէջքից հետո օդանավակայանի տեխնիկները ինքնաթիռում հայտնաբերել են 11 սանտիմետր խորությամբ փոս։ Սկզբում անձնակազմը ենթադրել է, որ թռիչքի ժամանակ թռչունի հետ բախում է տեղի ունեցել։ Հետագայում Ռոսավիացիայի կողմից  անցկացված հետաքննությունը բացառել է այս հնարավորությունը և եզրակացրել, որ վնասը պատճառվել է «անհայտ օբյեկտի, ամենայն հավանականությամբ, անօդաչու թռչող սարքի» հետ բախման հետևանքով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Ինքնաթիռում 28 մարդ է եղել, երբ այն բախվել է անօդաչու թռչող սարքին, հայտնում է մասնագիտակցված «Авиаторщина» կայքը։ Ոչ ոք չի տուժել։ Վնասված ինքնաթիռն այժմ բնականոն կերպով աշխատում է։

Պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի շատ շրջաններում արգելվել է մասնավոր անօդաչու թռչող սարքերի շահագործումը: Կամչատկայում արգելվում է անօդաչուների թռիչքը բնակեցված տարածքների և էներգետիկ օբյեկտների վրայով։

Պորտալն ընդգծում է, որ Ռուսաստանի եվրոպական մասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախականության աճի պատճառով վերջերս քաղաքացիական օդանավակայանների գործունեությունը պարբերաբար դադարեցվում է: Ռոսավիացիան յուրաքանչյուր նման կասեցման պատճառ է նշում «թռիչքների անվտանգությունը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի