Սպիտակ տանը նախագահական դիմանկարների պատկերասրահում Ջո Բայդենի նկարը փոխարինել են գրիչի լուսանկարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սպիտակ տանը նախագահական դիմանկարների նոր պատկերասրահում ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի դիմնանկարը փոխարինե են նրա ստորագրությունը դնող գրիչի լուսանկարով, գրում է AFP-ն։

​​Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, առանց ապացույցների, հայտարարել է, որ Բայդենի կողմից ներում և այլ փաստաթղթեր ստորագրելու համար ավտոմատացված տեխնոլոգիաների օգտագործումը դեմոկրատի ճանաչողական անկումը թաքցնելու  մասն էր։ Այժմ նա ամրապնդել է իր մեղադրանքները՝ Սպիտակ տանը նախկին նախագահի նկարը փոխարինելով գրիչով։

«Նախագահական փառքի ծառուղին հասել է Արևմտյան թևի սյունաշար։ Սպասե՛ք դրան…»,- X-ում գրել է Թրամփի հաղորդակցության գծով խորհրդական Մարգո Մարտինը տեսանյութի հետ միասին։

Տեսախցիկը պտտվում է ժամանակագրական կարգով կախված սև ու սպիտակ, ոսկեգույն շրջանակով նախագահական դիմանկարների շարքի երկայնքով, մինչև հասնում է Բայդենին ներկայացնող գրիչով լուսանկարին։

Թրամփն այս քայլի մասին հայտարարել էր այս ամսվա սկզբին պահպանողական The Daily Caller թերթին տված հարցազրույցում՝ նշելով. «Մենք տեղադրել ենք գրիչի լուսանկար»։

79-ամյա Թրամփը խելահեղորեն քննադատում է իր 82-ամյա նախորդին՝ մեղադրելով նրան մի շարք չարիքների, այդ թվում՝ գնաճի և Ուկրաինայում ու Գազայում պատերազմների համար։

Սպիտակ տան վերանորոգման շրջանակում Թրամփը նաև տեղափոխել է դեմոկրատ նախկին նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը իր նախնական տեղից և, խախտելով ավանդույթը, կախել իր սեփական դիմանկարներից մի քանիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի