Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Սուբաշի սահմանային վաշտ և Բեշթաշի սահմանային խմբի բազա, որտեղ անցկացրել է սահմանային անվտանգության ստուգումներ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում նահանգապետ Թուրանին ուղեկցել է կայազորի հրամանատար, բրիգադի գեներալ Ջավիթ Թութունջուն։ Նա նահանգապետ Թուրանին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել սահմանային գծում իրականացվող անվտանգության միջոցառումների մասին։ «Մեր հերոս զինվորները, որոնք …

