Չինաստանում ՀՀ անկախության 34-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Չինաստանում Հայաստանի դեսպանությունը սեպտեմբերի 22-ին Պեկինի China World հյուրանոցում պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին:

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառմանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՉԺՀ տարբեր գերատեսչություններ ներկայացնող պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի և Չինաստանի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների ներկայացուցիչներ, Չինաստանում բնակվող և կրթություն ստացող հայեր:

«Չինական կողմից որպես պատվո հյուր միջոցառմանը մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը։

Շնորհավորելով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը նշեց, որ փոխակերպվող միջազգային հարաբերությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ազգային պետականության ամրապնդման համար որդեգրել է կապերի բազմազանեցման և հավասրակշռման արտաքին քաղաքականություն` առաջ շարժվելով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներով և տարածաշրջանում ու աշխարհում խաղաղ համակեցության գաղափարով:

Անդրադարձ կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև Թիենծին քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այն վկայում է ինչպես հայ-չինական գործընկերության ընդլայնվող օրակարգի, այնպես էլ՝ առանցքային հարցերում փոխադարձ ամուր  աջակցության մասին:

Ըստ դեսպանի՝ համատեղ հայտարարությունն ամփոփում է երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և առաջ քաշում հավակնոտ նպատակներ բոլոր ոլորտներում հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար: Համատեղ հայտարարության համատեքստում դեսպան Գևորգյանը հատուկ ընդգծել է  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ»  նախաձեռնությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:

Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինն իր ելույթում ջերմորեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ ընդգծելով, որ Չինաստանը՝ որպես լավ բարեկամ և գործընկեր, անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի զարգացումն ու վերածնունդը խթանելու նպատակով Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ռազմավարական գործընկերության հաստատումը որպես հնարավորություն ընդունելու, երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամությունը նոր մեկնարկային կետից առաջ մղելու, քաղաքական փոխադարձ վստահությունն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո երաժշտական կատարումներով հանդես եկան Պեկինում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի հաղթողները, որին հաջորդեց հյուրասիրություն»,- ասված է հաղորդագրությունում։