Թայվանում «Ռագասա» թայֆունը 14 մարդու կյանք է խլել․ Չինաստանում տարհանվել է գրեթե երկու միլիոն մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 17:00
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

«Ռագասա» փոթորիկը, որը վերջին տարիների ամենաուժեղներից է, լուրջ վնասներ է պատճառել Հոնկոնգում: Չինաստանի հարավում ավելի քան մեկ միլիոն մարդ տարհանվել է իրենց տներից։ DW-ի հաղորդմամբ՝ պաշտոնյաները հայտարարել են, որ «Ռագասա» գերթայֆունի պատճառով Թայվանի արևելքում զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ 152-ն անհետ կորած են համարվում։

Թայվանը ծանր հարված է ստացել փոթորկից, որը տարիների ընթացքում ամենաուժեղներից է, այն արդեն զոհերի պատճառ է դարձել Ֆիլիպիններում և հարվածում է Հոնկոնգին։

Հուալիեն շրջանում լիճը դուրս է եկել ափերից՝ ցեխի և ջրի հեղեղներ տեղալով Գուանֆու ավանով մեկ․ այն ողողել է գյուղերը և քշել խոշոր կամուրջ։ Գյուղապետ Վան Ցզեանը Reuters-ին հայտնել է, որ շատ բնակիչներ դեռևս մնացել են ավանում։

«Ամենուրեք ցեխ և քարեր են։ Որոշ տեղերում ջրհեղեղը մեղմացել է, բայց որոշներում դեռ շարունակվում է»,- ասել է նա։

Զինվորականները փրկարարական գործողություններին մասնակցելու համար տեղակայել են ավելի քան 300 անձնակազմ, և ափից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Շուրջ 70 սանտիմետր անձրև է տեղացել Թայվանի արևելքում։

Չորեքշաբթի վաղ առավոտյան Հոնկոնգում փոթորիկ է գրանցվել՝ մինչև 195 կմ/ժ (120 մղոն/ժ) արագությամբ քամու ուժգնությամբ։ Այն տապալել է ծառեր, հեղեղել ափամերձ տարածքները և ստիպել մարդկանց ապաստան գտնել ժամանակավոր կացարաններում։ Իշխանությունները հայտնել են առնվազն 13 վիրավորի, ինչպես նաև չվերթների, դպրոցների և երկաթուղային ծառայությունների դադարեցման մասին։ Փոթորիկը նաև վնաս է հասցրել ենթակառուցվածքներին՝ պոկելով հետիոտնային կամրջի վերին մասը։

Հոնկոնգի աստղադիտարանը զգուշացրել է «նշանակալի» փոթորկի ալիքի մասին,  «սպասվում է ջրի մակարդակի երկու-երեք մետր բարձրացում Հոնկոնգի ափին»։

Գիշերը հայտարարվել էր թայֆունի ամենաբարձր մակարդակի մասին։ Թռիչքները չեղարկվել են նաև մոտակա Մակաոյում, ինչպես նաև Ճապոնիայում, Ավստրալիայում և մայրցամաքային Չինաստանում։

Գրեթե 1,9 միլիոն մարդ տարհանվել է Գուանդուն նահանգում, որը Չինաստանի հարավային տնտեսական հզոր կենտրոնն է։ Չուանդաոյի օդերևութաբանական կայանը կեսօրին գրանցել է քամու առավելագույն արագություն՝ 241 կմ/ժ (մոտ 150 մղոն/ժ), որը Ցզյանմենում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է գրանցումների սկսվելուց ի վեր։

Ըստ ազգային օդերևութաբանական գործակալության՝ կանխատեսվում է, որ փոթորիկը չորեքշաբթի ավելի ուշ կհասնի Թայշան և Չժանցզյան քաղաքների միջև ընկած տարածք։

Չինաստանի իշխանությունները հրամայել են փակել հարավային հատվածի ձեռնարկություններն ու դպրոցներն առնվազն 10 քաղաքներում։

Պաշտոնյաները հայտնել են, որ Ֆիլիպինների հյուսիսում երեք մարդ զոհվել է, իսկ հազարավոր մարդիկ տեղահանվել են ջրհեղեղների և սողանքների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի