Փակուղի է․ Իրանի հոգևոր առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունները

Լուրեր

11.03.2026 | 13:50
​ՀՀ նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.03.2026 | 13:45
Մասկատ-Երևան թռիչքով 32 քաղաքացի է ՀՀ վերադարձել
11.03.2026 | 13:41
Իրանական ԱԹՍ-ները հարվածել են Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքին. 4 վիրավոր կա
11.03.2026 | 13:35
Թրամփը նշել է, որ Իրանի հավաքականը կարող է մասնակցել ԱԱ-2026-ին․ ՖԻՖԱ-ի նախագահ
11.03.2026 | 13:32
Թեղին էժանագին ու Երևանին չդիմացող ծառատեսակ է․ հաջորդ անգամ չլսեմ ծառահատում բառը․ Արմեն Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:24
ՀՀ տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:17
ԱՄԷ-ի ափերի մոտ անհայտ արկից կոնտեյներատար նավ է վնասվել
11.03.2026 | 13:08
ՌԴ-ից Հայաստան հացահատիկ տեղափոխող վագոնները դուրս են եկել Բաքվից
11.03.2026 | 13:02
ԿԸՀ նախագահը` Սամվել Կարապետյանի ունեցվածքի և կուսակցության ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 12:55
Իրանը Հորմուզի նեղուցում ականապատում է սկսում․ ԱՄՆ-ը խորտակել է ականապատման համար նախատեսված իրանական 16 նավակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 12:47
Որ դեպքում ԿԸՀ-ն կարող է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին․ Հովակիմյանը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 12:39
Թուրքիայի Էներգետիկայի նախարարը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից 
11.03.2026 | 12:31
Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հավաք ու ընկերական խաղեր
11.03.2026 | 12:29
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ
11.03.2026 | 12:20
Թեհրանում հայկական թաղամասին հարված է հասցվել // Ադրբեջանով ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունները, գրում է France 24-ը։

Ըստ հրապարակման՝ այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերը, որոնք հեռարձակվել են Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ, հավանաբար, սահմանափակում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցության համար Նյու Յորքում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր շփումը։ Մինչ այս, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետների հետ՝ կիրակի ուժի մեջ մտնող պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունները լիակատար փակուղի են։ ԱՄՆ-ը նախապես հայտարարել է բանակցությունների արդյունքի մասին։ Արդյունքը միջուկային գործունեության և հարստացման դադարեցումն է։ Սրանք բանակցություններ չեն, այլ թելադրանք, պարտադրանք»,- ասել է Խամենեին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Արաղչիի հետ հանդիպումից հետո X-ում հրապարակված մեկնաբանություններում նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կոչ են արել Իրանին մի քանի օրվա, «եթե ոչ ժամերի» ընթացքում քայլեր ձեռնարկել՝ միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները լուծելու համար: Այն պետք է վերսկսի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները և Ատոմային էներգիայի միջազգային  գործակալությանը հասանելիություն տրամադրի իր բոլոր միջուկային օբյեկտներին՝ «համաձայն իր պարտավորությունների»։

Երեք եվրոպական երկրները, որոնք հայտնի են որպես E3, գործարկել են, այսպես կոչված, «snapback» մեխանիզմը՝ վերականգնելու պատժամիջոցները (եթե վերջին րոպեին համաձայնություն ձեռք չբերվի) Իրանի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի պայմանները չկատարելու պատճառով, որը նպատակ ունի կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը։

Երեքշաբթի օրվա հանդիպումը, կարծես, չի մոտեցել լուծման շաբաթ օրվա վերջնաժամկետից առաջ։ Սակայն ֆրանսիացի դիվանագետը, անանունության պայմանով, հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները ծրագրում են «ամբողջությամբ օգտագործել» մնացած ժամանակը։

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «դիվանագիտական ​​​​գործակցությունը» կշարունակվի, նույնիսկ եթե կիրակի պատժամիջոցները վերականգնվեն։ Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Իրանի հետ մինչև շաբաթավերջ համաձայնության գալու հավանականությունը որակել էր «չափազանց փոքր»։

Դիվանագիտական ​​​​միջոցառումների ֆոնին՝ երկուշաբթի Արաղչին Նյու Յորքում հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

Այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը և Իրանը Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնագիր էին  ստորագրել՝ համագործակցությունը վերսկսելու հող նախապատրաստելու համար, այդ թվում՝ Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները վերսկսելու ուղիների վերաբերյալ։ Սակայն այդ համաձայնագիրը դեռևս լիովին ուժի մեջ չի մտել։

Հուլիսին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր երկրի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որը դադարեցնում էր ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի հետ ցանկացած համագործակցություն։ Դա տեղի էր  ունեցել հունիսին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում Իսրայելը և ԱՄՆ-ն ռմբակոծել էին  իրանական միջուկային օբյեկտները։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան օգոստոսի վերջին սկսեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման գործընթացը։ Եվրոպական երկրները հայտարարել են, որ պատրաստ կլինեն երկարաձգել ժամկետը, եթե Իրանը վերսկսի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, թույլ տա ՄԱԿ-ի միջուկային տեսուչներին մուտք գործել իր միջուկային կայաններ և  տվյալներ տա ավելի քան 400 կիլոգրամ (880 ֆունտ) բարձր հարստացված ուրանւ մասին, որը, ըստ ՄԱԿ-ի վերահսկող մարմնի, նա  ունի։

Եթե ​​այս շաբաթ դիվանագիտական ​​համաձայնություն չգտնվի, պատժամիջոցները կիրակի ավտոմատ կերպով կվերականգնվեն։

Իրանը վաղուց է պնդում, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, չնայած արևմտյան երկրները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գնահատում են, որ Թեհրանը մինչև 2003 թվականն ակտիվ միջուկային զենքի ծրագիր է ունեցել։ Խամենեին կրկին պնդել է, որ Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ունենալուն։

«Մենք միջուկային ռումբ չունենք և չենք էլ ունենա, մենք չենք ծրագրում միջուկային զենք օգտագործել»,- վստահեցրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի