Օգոստոսի 23-ին՝ ժամը 22․31-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ազդրի կտրած վերքով «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 39-ամյա մի տղամարդու․ հայտնում են ՆԳՆ-ից։ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության …

