Բելգիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում կճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն։ «Պաղեստինը կճանաչվի Բելգիայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։ Եվ Իսրայելի կառավարության նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից ցանկացած հակասեմականություն կամ ահաբեկչության գովաբանում նույնպես ավելի խստորեն կդատապարտվի»,- գրել է բելգիացի նախարարը X-ի իր միկրոբլոգում։ Նա …

