Ֆիլիպինների ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
30.09.2025 | 19:42
Ֆիլիպինների ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնը եղել է Բոգո բնակավայրից 18 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: