Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք․ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկման։

Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

Փաստն այն է, որ ոչ ոք չի չեղարկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ ԵՄ-ն։ Հետևաբար, փաստն այն է, որ Վրաստանը ԵՄ թեկնածու է։ Մնացածը՝ մեկնաբանության, շարունակական քաղաքական գործընթացների հարց է, որոնք կարող են մի օր փոխվել, բայց ռազմավարական առումով կարգավիճակը կա։

«Հետևություն Հայաստանի համար. ես մեծամասամբ կհամաձայնեմ Լիտվայի իմ գործընկերոջ հետ՝ մենք չպետք է կորցնենք պահը։ Երբեմն, և այստեղ կրկին, մեղմ քննադատություն, մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։

Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։ Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։ Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք։

Այսպիսով, այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական։

Բայց կա մի նրբերանգ, որին կուզենայի անդրադառնալ, եթե թույլ տաք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդությունը կամ աջակցությունը մրցակցության հարց չէ։

Ի նկատի ունեմ, որ գործընթացը երկար էր, բանակցությունները տևեցին մի քանի տարի։ Ներգրավված էին քաղաքական առաջնորդներ։ Նախագահ Մակրոնը կազմակերպեց հանդիպում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ Պրահայում։ Դա տեղի ունեցավ մի քանի տարի առաջ՝ հոկտեմբերի 6-ին, և հենց այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց հիմնարար համաձայնություն, համաձայնություն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը, իր հերթին, նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած սահմանները վերաճանաչվում են որպես ներկայիս Հայաստանի և ներկայիս Ադրբեջանի սահմաններ։ Սա հանդիսացավ անկյունաքարային իրադարձություն, ձեռքբերում»,- ասել է Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։