22 Օգոստոս 2025 | 17:33
Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոններին․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու, Քուջո քաղաքների տարբեր բեմահարթակներում՝ ավելի քան 4000 հանդիսականի համար: Այցի շրջանակում թատրոնի տնօրեն Արտաշես …