ՌԴ-ում պաշտոնյայի են ձերբակալել, որը փորձել է փախչել՝ իր հետ վերցնելով 12 կգ ոսկի և շուրջ 100 միլիոն ռուբլի

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Կրասնոդարի Օկտյաբրսկի շրջանային դատարանը կալանքի տակ է վերցրել Կրիմսկի շրջանի ղեկավար Սերգեյ Լեսին, որին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, հայտնում է Meduza-ն։

Նախաքննության տվյալներով՝ շրջանի ղեկավարը 2024 թվականի հունվարից մարտը յուրացրել է պետական հողեր։ Քրեական գործի նյութերում նշվում է, որ նրա հանձնարարությամբ հողամասեր են վաճառել նրա հանցակիցներին՝ շուկայականից զգալիորեն ցածր գնով։

Սերգեյ Լեսը ձերբակալվել է հոկտեմբերի 11-ին։ Ինչպես հայտնում են Kub Mash և ВЧК-ОГПУ թելեգրամյան ալիքները, Լեսը փորձել է փախչել ուժային կառույցների աշխատակիցներից միկրոավտոբուսով։ Հետապնդումը տևել է մոտ 18 կիլոմետր։

Նույն աղբյուրների տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել է 100 միլիոն ռուբլու համարժեք արտարժույթ և 12 կիլոգրամ ոսկի։ Mash-ի հաղորդմամբ՝ Լեսը նախապես ձուլել էր ոսկին երկաթուղային մեխերի (կոստիլների) ձևով՝ դրանք ներկայացնելով որպես սովորական մետաղական գամեր, որոնք օգտագործվում են ռելսերն ու փայտե տախտակները ամրացնելու համար։

Սեպտեմբերի վերջին դատախազությունը Լեսի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել այն հողամասերը, որոնք ձեռք են բերվել չհաստատված եկամուտներով։ Դատավարության առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին Գելենջիկի քաղաքային դատարանում։

Լեսը Կրիմսկի շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականից։