Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանը համաձայնեցրել են ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեության վերսկսման ռեժիմն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների նկատմամբ: Այս մասին հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Այսօր Կահիրեում մենք Իրանի արտգործնախարար [Աբբաս] Արաղչիի հետ համաձայնեցրել ենք Իրանում տեսչական գործունեության վերսկսման գործնական եղանակները։ Սա կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ», – գրել է նա X-ում։ …

