ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում …

