Դատարանը Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետին կալանավորելու որոշում է կայացրել՝ «քաղաքական լրտեսության» մեղադրանքով

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կիրակի կրկին կալանավորվել է «քաղաքական լրտեսության» մեղադրանքով․ գործիչը ճաղերի հետևում է մարտից ի վեր, գրում է Turkish Minute-ը։

Կալանքի նոր որոշումը Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում է, որի արդյունքում անցյալ ուրբաթ ձերբակալվել էին նաև լրագրող Մերդան Յանարդաղը և Իմամօղլուի նախկին քարոզարշավի ղեկավար Նեջաթի Օզքանը։ Ստամբուլի քրեական դատարանը երեքի կալանավորման որոշում է կայացրել։

Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից 2028 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Իմամօղլուն Սիլիվրիի Մարմարա բանտից բերվել է Ստամբուլի Չաղլայանի դատարան՝ լրտեսության գործով ցուցմունք տալու համար։ Նրա հարցաքննությունը սկսվել է հինգ ժամ ուշացումով և տևել է մոտ երեք ժամ՝ ըստ թուրքական լրատվամիջոցների։ Իմամօղլուն հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհեթեթ» և քաղաքանապես մոտիվացված։

«Ես բացարձակապես ոչ մի տեղեկություն կամ կապ չունեմ հետախուզական գործակալությունների կամ դրանց աշխատակիցների հետ։ Կարծում եմ՝ ես բախվում եմ դավադրության տեսության։ Ավելի իրատեսական կլինի ասել, որ ես եմ այրել Հռոմը»,- ասել է Իմամօղլուն։

54-ամյա քաղաքական գործիչն առաջին անգամ ձերբակալվել է մարտին՝ Ստամբուլի քաղաքապետարանի դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննության շրջանակում, որը նշանավորել է նրա երկարատև բանտարկության սկիզբը։ Թուրքիայի կառավարության քննադատներն ու ընդդիմադիր գործիչները դատապարտել են հաջորդական մեղադրանքները՝ որպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաազդեցիկ քաղաքական մրցակցին հաջորդ համազգային ընտրություններից առաջ մի կողմ թողնելու  փորձեր։

Դատարանից դուրս հավաքվել էին CHP-ի հազարավոր կողմնակիցներ՝ Իմամօղլուի վերջին ձերբակալության դեմ բողոքելու համար։ CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը դիմել է ամբոխին՝ մեղադրելով կառավարությանը դատական ​​համակարգը զենքի վերածելու մեջ։

«Նրանք նրան գող անվանեցին, դա չաշխատեց, կաշառակեր անվանեցին, դա չաշխատեց, մեղադրեցին ահաբեկչությանն աջակցելու մեջ, դա չաշխատեց: Հիմա, որպես վերջին միջոց, փորձեցին նրան լրտես անվանել: Ամո՛թ նրանց»,- հայտարարել է  նա։

Ընդդիմադիր Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Յանարդաղը ուրբաթ ձերբակալվել էր, նրա լրատվամիջոցը հանձնվել է կառավարության կողմից նշանակված հոգաբարձուի վերահսկողությանը: Օզելը դատապարտել է այս քայլը որպես մամուլի ազատության վրա հարձակում՝ խոստանալով համերաշխություն Յանարդաղի և նրա գործընկերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի