Ռուսաստանը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ռազմավարական կարևորության Պոկրովսկ քաղաքում. Politico

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը կիրակի հայտարարել է, որ հանգստյան օրերին շուրջ 200 ռուս զինծառայողներ մտել են Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաք՝ առաջնագծի կարևոր քաղաք ներխուժելու՝ ամիսներ շարունակ տևած փորձերից հետո, գրում է Politico-ն։

Ըստ Կիևի՝ այս տարածքում մարտերը «շատ դինամիկ և լարված» են, սակայն Ուկրաինայի զորքերը շրջապատված չեն և կարողացել են վերագրավել քաղաքի շրջակայքի որոշ տարածքներ և կայունացնել իրավիճակը։

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում մարտադաշտում առաջընթացն արագացնելու համար, մինչդեռ Ուկրաինան հուսահատորեն պայքարում է Մոսկվայի ուժերի առաջխաղացումը կանխելու համար, երկու կողմերն էլ ձգտում են առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը հնարավոր հրադադարի բանակցություններից առաջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան հայտարարել է, որ Պոկրովսկում իրավիճակը «դժվար» է, իսկ մարտերը՝ «կատաղի»՝ հավելելով, որ ռազմավարական այս քաղաքում հաջողությունը «չափազանց կարևոր» է։

Ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ նախագահական ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Կիևը, Մոսկվան և Վաշինգտոնը «բավականին մոտ են» հրադադարի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, այն բանից հետո, երբ Զելենսկին հայտարարել էր, որ ներկայիս առաջնագծի երկայնքով պատերազմի սառեցումը «լավ փոխզիջում» է։

Կիևն ու նրա եվրոպացի դաշնակիցները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում գործադրի Պուտինի վրա՝ հրաժարվելու Դոնեցկի մարզի մեծ տարածքներից, որոնք իր ուժերը չեն վերահսկում,  և համաձայնելու ներկայիս առաջնագծի երկայնքով հրադադարի։

Պուտինը ժամանակ է ձգում ցանկացած հնարավոր հրադադարի կամ մշտական ​​խաղաղության համաձայնագրի կնքման հարցում՝ հերթով ակնարկելով, ապա մերժելով Թրամփի և Զելենսկիի հետ հանդիպման հեռանկարը, միաժամանակ, շարունակելով ակտիվացնել ջանքերը Ուկրաինայի ավելի շատ տարածքներ գրավելու համար։ Կիրակի Ռուսաստանը նույնիսկ հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է իր միջուկային «Բուրեվեստնիկ» հրթիռը և պատրաստվում է այն օգտագործել մարտում։

Դա առաջացրել է Թրամփի կողմից դիտարկման, որը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է․ «Եվ ես չեմ կարծում, որ Պուտինի համար դա նույնպես տեղին է ասել։ Ի դեպ, նա պետք է ավարտի պատերազմը։ Պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, այժմ շուտով իր չորրորդ տարում է։ Ահա թե ինչ պետք է անի նա՝ հրթիռներ փորձարկելու փոխարեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի