Շվեդիայի Մալմյո քաղաքում մի քանի մարդ դիմել է ոստիկանություն՝ քաղաքի երկնքում մեծ, անհայտ անօդաչու թռչող սարք տեսնելուց հետո։ Այս մասին հաղորդում է շվեդական TV4 հեռուստաալիքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ոստիկանություն դիմած ամուսինները հայտնել են, որ հսկայական դրոն են տեսել, որն իր չափերի պատճառով ինքնաթիռ է թվացել՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանի փակվելուց մեկ ժամ անց …

