Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող ադրբեջանական նավթի որակն ընկել է, ինչի հետևանքով Azeri Light տեսակի նավթի գինը նվազել է: Reuters-ը հաղորդում է, որ հուլիսի 22-ին ադրբեջանական նավթի և Brent տեսակի նավթի միջև գնային տարբերությունը նվազել է՝ հասնելով չորս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երեքշաբթի մի քանի արդյունաբերական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով …

