Ադրբեջանն անհանգստացած է՝ ԱՄՆ-ն ակտիվ քայլ արեց ՀՀ-ի հետ խաղաղության ամրացման հարցում․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.03.2026 | 11:18
ՔԿ-ում 2025-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ  2.398 քրեական վարույթ է քննվել 
10.03.2026 | 11:06
ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում
10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
10.03.2026 | 10:16
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար
10.03.2026 | 09:58
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
10.03.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 10-ի դրությամբ
10.03.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատանքները՝ ուղղված Վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործմանը և «Թրամփի ճանապարհ»-ի զարգացմանը։ Այս մասին հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունից։ Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ սա վկայում է այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները թևակոխել են գործնական փուլ։

Չնայած ամերիկյան վարչակազմի գերզբաղվածությանը, այս ուղղությունը տեղավորվում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի մեջ։ Օրդուխանյանը նշում է, որ ԱՄՆ-ն Թրամփի նախագահության հենց սկզբից ակտիվորեն սկսել է աշխատել այս տարածաշրջանի հետ՝ նպատակ ունենալով խաղաղության օրակարգով մուտք գործել Հարավային Կովկաս։ Սա ԱՄՆ-ի համար պատեհ առիթ է՝ կոնֆլիկտից հետո ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում։ Ադրբեջանի կողմից որոշակի անհանգստությունները ևս հիմնավորում են, որ ԱՄՆ-ի արագ քայլերն ունեն հեռանկարային նշանակություն։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն հարմար պահ է գտել տարածաշրջանում ակտիվանալու համար, քանի որ Ռուսաստանի Դաշնության ազդեցության լծակները թուլացել են։ Սրան նպաստել է նաև հակամարտության հաղթահարումը, գոնե փաստաթղթային մակարդակում, ինչը բացել է հնարավորությունների նոր դաշտ։

Ըստ ամերիկյան կողմի՝ «Թրամփի ուղին» կոնկրետ տնտեսական նախագիծ է, որը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրով ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, խոստանում է բացել Հարավային Կովկասը որպես կենսական առևտրային ուղղություն։ Սա աշխարհաքաղաքականության բաղադրիչ է, որտեղ ԱՄՆ-ն, հարգելով պետությունների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, իր տնտեսական ծրագրերով ամրապնդվում է տարածաշրջանում։

«Վերջերս Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ղեկավարների աննախադեպ հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանը ևս դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության գոտի։ Այս պետությունները, չնայած Ռուսաստանի հետ ունեցած կապերին, փնտրում են այլընտրանքային ուղիներ»,- ասաց քաղաքագետը։ Սա, ըստ Օրդուխանյանի, արդարացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման ռազմավարությունը։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը սխալ ռազմավարության հետևանքով կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Կոշտ ուժի կիրառումը չի կարող համակրանք ստեղծել, այլ հակառակը՝ դրդում է այդ պետություններին այլընտրանքներ փնտրել։ Ըստ նրա՝ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ միակողմանի կախվածությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Քաղաքագետը առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում դիտարկվում է որպես հնարավորություն՝ կամ վերականգնելու Ռուսաստանի ազդեցությունը, կամ վերջնականապես դուրս գալու դրա տակից։ Ըստ Օրդուխանյանի, Հայաստանի իշխանությունների դիվերսիֆիկացիոն քաղաքականությունն արդեն տալիս է իր պտուղները, ինչպես օրինակ՝ եվրոպական դիտորդների առաքելությունը, որոնց ներկայությամբ նոր ներխուժումներ չեն եղել։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հավանականության մասին վկայում է որակապես նոր իրավիճակի մասին։ Սակայն, ըստ քաղաքագետի, այս քայլերի իրատեսականությունը կախված կլինի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և քաղաքական ուժերի նոր դասավորվածությունից։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան