«Սամվել հոպարի Գևորիկը» հարցաքննվել է․ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց է ընտրվել

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու ենթադրյալ դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 6 անձ մեղադրյալ է։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում տարածվել են ձայնագրություններ, որոնք առերևույթ վկայում են հավաքին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելու մասին։

Ձայնագրությունների հրապարակումից հետո Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Տարածված ձայնագրություններում զրուցակիցներից մեկն ասում է, որ 20 000 դրամ աշխատելու տարբերակ է առաջարկում։

-«Իջնում ես քաղաք, մեր Գևորիկն ա կազմակերպում։
-Ի՞նչ Գևորիկ։
– Մեր Սամվել հոպարի։ Երթ ա։ Ընդեղ, մի մոմենտ երևա։
– Ապեր, հորս արև, ասա 5 հոգի բերում ա, թող 100 հզ տա։
-10 000 ա, ես եմ ասել 20 000 տուր, հորս արև, տենց չի լինի։
– Ասա 10 հոգի բերում ա։
– Հենց հիմա բեր, հորս արև, 100 000 տա, շան տղա ըլնեմ, ասեմ, հանի, դնի ջեբդ։
-10 հոգի՞։
-Արա, ինչքան բերեց, հանի, դնի ջեբդ, էթալու ա ընդեղ՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։
-Չէ, էթանք Շինարարներ։
-Ախպերս, իջեք Արամ Խաչատրյան, ինքը ընդեղ ա, ասեմ հաշվի, տա ձեռդ՝ առանձին քեզի։
-Չէ, դե տենց կբռնվենք, թող գա, 100 հզ տա, 10 հոգի վեկալեմ, գնանք։
-Մի ժամից ա, 4-ին պիտի ընդեղ լինեն։
– Աղջիկ-մաղջիկ կլինի չէ՞։
-Տատի-աղջիկ, ինչ ուզում ա լինի, մի հոգին 10 000։
-Դե զանգի, ասա էսա ղրգում ա։ Ասա Հակոբը էսա 10 հոգի ղրգում ա, 100-ը գա վեկալի»,- ասվում է հայտնի ձայնագրության մեջ։

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանցից մեկն, այսպես ասած, «Սամվել հոպարի Գևորիկն է»։

Ըստ նյութերի՝ վարույթն իրականացնող մարմինը քաղաքացի Գևորգ Սիմոնյանին նույնականացրել է՝ որպես ձայնագրության մեջ առկա «Սամվել հոպարի Գևորիկ»։

Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է, և մեղադրյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գևորգ Սիմոնյանը ցուցմունք է տվել և վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող անուններ տվել, սակայն նրա ցուցմունքից մեզ մանրամասներ հայտնի չեն։

Արաքս Մամուլյան