Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի 61.38-րդ կմ-ում գտնվող կամուրջը․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: «Կատարվել են հենարանների ամրացման, ջրամեկուսացման, երթևեկելի հատվածի նորոգման, մայթերի կառուցման, գետի հունի մաքրման և այլ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

