Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին: Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում: …

