Վաչագան Ղազարյանը դեռ անազատության մեջ է․ Ռոբսոնը կվճարի՞ անհրաժեշտ 1 միլիարդը

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դեռ անազատության մեջ է։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Չնայած նրան, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ղազարյանին, նա կմնա կալանքի տակ, քանի որ գումարը վճարված չէ։ Մամուլում հրապարակում կար, որ «Ռոբսոն» մականվամբ հայտնի ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը գալիս է Հայաստան և պատրաստվում է վճարել Վաչագան Ղազարյանի ազատման համար անհրաժեշտ գումարը։

Փաստաբանից փորձեցինք ճշտել, արդյոք Թաթուլյանը փորձե՞լ է կապ հաստատել իր հետ, կամ արդյոք նման քննարկում եղե՞լ է իրենց միջև: «Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել, տեղեկություններ չունեմ, թե ինչի մասին եք խոսում»,- արձագանքեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Լիլիթ Շաբոյան