ԲԴԽ-ն պատրաստվում է կարգավորել դատարաններում լրագրողների աշխատանքը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մշակում է ԶԼՄ-ների հետ ԲԴԽ-ի և դատարանների փոխհարաբերության կանոններ։ Կանոնները վերջնականացնելու աշխատանքներին մասնակցում է նաև «Իրավունքի ուժ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը 2017 թվականից սկսած հետազոտում է ոլորտի խնդիրները, ինչպես նաև մշտադիտարկում է դատարաններում լրագրողների աշխատանքի խոչընդոտման և սահմանափակման դեպքերը. տեղեկացնում է «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Հուլիսի 20-ին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանն ու Հայկ Հովհաննիսյանը հանդիպեցին լրագրող Ռուզան Մինասյանի և«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրներ Սոնա Հովակիմյանի և Արման Ղարիբյանի հետ՝ քննարկելու վերոնշյալ կանոնները։ Արման Ղարիբյանը ԲԴԽ անդամներին փոխանցեց կազմակերպության գրավոր առաջարկները, որոնք հիմնված են երկու հետազոտությունների արդյունքների վրա։ Կազմակերպության համահիմնադիրը նաև բանավոր ներկայացրեց առաջարկները, որոնք ըստ Գևորգ Դանիելյանի, այս փուլում մեծամասամբ ընդունելի են իրենց համար։

Դատական նիստեր լուսաբանելու բազմամյա փորձ ունեցող Ռուզան Մինասյանն էլ ընդգծեծ, որ վերջնական առաջարկներ ներկայացնելու համար անհրաժեշտ է մշակված կանոնները քննարկելու ավելի մեծ թվով լրագրողների հետ, իսկ «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրները պատրաստակամություն հայտնեցին այդ նպատակով քննարկումներ կազմակերպել լրագրողական համայնքում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կանոնների սևագիր տարբերակը ներկայացնելու բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում և լրագրողական կազմակերպություններին՝ նրանցից կարծիքներ և առաջարկներ  ստանալու նպատակով, որից հետո միայն կանոնները կարող են վերջնականացվել և ընդունվել։

Հիշեցնենք, որ «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ջատագովում է օրենսդրական բարեփոխումներ՝ դատարաններում լրագրողների աշխատանքը կարգավորելու ուղղությամբ։ Այս տարվա մարտին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրագրողների աշխատանքին վերաբերող բարեփոխումներ են արվել։ Կազմակերպության համոզմամբ, բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև Քաղաքացիական և Քրեական դատավարության օրենսգրքերում, սակայն Բարձրագույն դատական խորհրդի մշակած կանոնները ևս կարող են լրացնել օրեսնդրական բացը։

Կազմակերպությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԲԴԽ-ի մշակած կանոնները՝ հատկապես ողջունելով դատավորի կողմից տեսա/լուսանկարահանման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումներն անհրաժեշտ հիմնավորումներով ուղեկցվելու մասին կանոնի սահմանումը, որը կարող է վերջ դնել որոշ դատավորների կամայականություններին ու սուբյեկտիվ մոտեցումներին։ Նշենք, որ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ դատավորները չունեն միասնական մոտեցում այս հարցում, քանի որ օրենսդրական բացը չափից ավելի հայեցողության տեղ է տալիս, ինչից որոշ դատավորներ անբարեխղճորեն են օգտվում։

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն